Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան ոստիկանական կցորդը շնորհակալություն է հայտնել Վրաստանի դատախազությանը և եվրոպական քննչական խմբին հաջող գործողության համար

20:12, 25.04.2024

«Շնորհակալություն ենք հայտնում գլխավոր դատախազությանը և նրա բոլոր աշխատակիցներին ներկայացման, արդյունքների, մոբիլիզացիայի, հաջող գործողության համար, ինչպես նաև մեր հատուկ գոհունակությունն ենք հայտնում այս միջոցառմանը մասնակցած եվրոպական քննչական խմբի անդամներին»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան ոստիկանական կցորդը Օլիվյե Լեֆեբրը, :

Նրա խոսքով, նշված հանցագործությունը բացահայտելուց անմիջապես հետո Ֆրանսիայի ՆԳՆ մշակութային ժառանգության ապօրինի առևտրի դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը միջնորդությամբ դիմել է եվրոպական գործակալություն՝ և հիմնվելով բացահայտված փաստերի վրա Եվրոպոլ-ի և Եվրոջեստ-ի ղեկավարությամբ պահանջել է իրավաբանական թիմը և միասնական եվրոպական հետաքննական թիմ ստտեղծել:

Օլիվյե Լեֆևրի խոսքով, միասնական քննչական խումբ ստեղծելու պահանջը բավարարվել և հիշյալ միջոցառումը վերջապես հաջողությամբ իրականացվել է միջազգային գործընկերության և համագործակցության արդյունքում։

«Շնորհակալություն Շվեյցարիայի, Լիտվայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների իմ գործընկերներին, ովքեր ներգրավված են եղել այս համատեղ հետաքննության գործընթացում»,- ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան ոստիկանական կցորդը։

Վրաստանի դատախազությունը Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Լիտվայի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ անդրազգային հանցագործություն է բացահայտել:

Նմանատիպ