Վրաստանում եմ, որպեսզի ասեմ, որ մենք հավատում ենք, որ Վրաստանն ու նրա բնակչությունը ԱՄՆ-ից և նրա ժողովրդից ավելի լավ բարեկամ չունեն. Ֆիլիպ Ռիկեր
Վրաստանում եմ, որպեսզի ասեմ, որ մենք հավատում ենք, որ Վրաստանն ու նրա բնակչությունը ԱՄՆ-ից և նրա ժողովրդից ավելի լավ բարեկամ չունեն. Ֆիլիպ Ռիկեր

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի կարգադրությամբ, ես այսօր գտնվում եմ Վրաստանում, որպեսզի ասեմ, որ մենք հավատում ենք, որ Վրաստանն ու նրա բնակչությունը ԱՄՆ-ից և նրա ժողովրդից ավելի լավ բարեկամ չունեն, – այս մասին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է Թբիլիսիում, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված, հինգերրորդ միջազգային համաժողովին:

Նրա խոսքով, երկրները այս պահին ընդհանուր նպատակների համար, կողք կողքի պայքարում են Աֆղանստանում: Սակայն, ինչպես ասել է Ռիկերը, նրանք զարգացրել են գործընկերությունը բազմաթիվ  այլ ոլորտներում:

«Մենք ցանկանում ենք, որ այս գործընկերությունը գնալով խորանա: Մենք միասին աշխատում ենք որպես ընկերներ, գործընկերներ և, ի վերջո, որպես դաշնակիցներ: Նրանք, ովքեր հարցեր ունեն ԱՄՆ-ի հավատարմության վերաբերյալ, պետք է նայեն փաստերին: Երբեմն անհրաժեշտ է հասարակության աշխուժացումը Ատլանտյան երկու կողմերում, որ ուսումնասիրեն, թե ինչ ենք նախատեսում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 75 տարի անց, երբ Ամերիկայի մեծ ուղեղները նայել են Ատլանտյան օվկյանոսից այնկողմ և գիտակցել, որ կարևոր էր ինստիտուտների ստեղծում, որի շնորհիվ կխուսափենք երկրորդ աշխարհամարտի նման աղետներից: Ճիշտ է սկսվեց «սառը պատերազմը», սակայն մենք կարողացանք պահպանել Եվրոպայում կայունությունը, որը շարունակվեց նաև 90-ականներից հետո, Բեռլինի պատը քանդելուց հետո, կոմունիզմի  և Խորհրդային Միության փլուզումից հետո: Սա հիմնված է ընդհանուր արժեքների վրա:

Ցանկանում եմ հիշեցնել Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագիրը, որը Նախագահ Թրամփը ոչ միայն ստորագրել է, այլև լիովին աջակցել դրան: Մենք բոլորս գիտենք, որ եթե Նախագահ Թրամփը չհավատար այս հռչակագրին, ապա չէր ստորագրի: Այս փաստաթուղթը ներառում էր նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Այս պահին մենք գտնվում ենք ՆԱՏՕ-ի 30-րդ անդամի, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ընդունման գործընթացում: ԱՄՆ-ի Սենատում վավերացման գործընթացը պետք է ավարտվի այս աշնանը: Մենք հավատում ենք, որ մյուս 28 դաշնակիցները նույնպես կավարտեն այս ընթացակարգը, որպեսզի կարողանանք ողջունել 30-րդ անդամին: Բոլոր այն երկրները, որոնք անդամագրվել են դաշինքին բավարարել են նույն չափանիշը: Սա ՀՆԱ-ի երկու տոկոսը ռազմական ծախսերին տրամադրելուց բացի, արժեքների և չափանիշների համադրությունն է », – հայտարարել է Ֆիլիպ Ռիկերը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները և Վրաստանը ունեն այն գիտելիքները, որ պաշտպանում են արժեքների միասնությունը: