Վրաստանում ընտրական բարեփոխումները մտնում են ժողովրդավարության հետաքրքրությունների մեջ և բոլոր կողմերը պետք է ստանձնեն իրենց մաս պատասխանատվությունը. Վիոլա Փոն Կրամոն
Գերմանացի եվրախորհրդարանային Վիոլա Փոն Կրամոնը իր թվիթերի էջում արձագանքել է խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմանը հաստատմանը:
“Լավ լուր, Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները, մնացել է միայն մեկ ընթերցում: Վրաստանում ընտրական բարեփոխումները մտնում են ժողովրդավարության հետաքրքրությունների մեջ և բոլոր կողմերը պետք է ստանձնեն իրենց մաս պատասխանատվությունը»,- ասել է Ֆոն Կրամոնը:
Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր: Քվեարկությանը չեն մասնակցել՝ «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները: