Վրաստանում է Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը
Վրաստանում է Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Լանդսբերգիսը հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումից լուսանկարներ է տարածել սոցիալական ցանցերում։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաներին մասնակցել է նաև Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ որպես Լիտվայի արտգործնախարար։
Տեղեկացնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության պարտությունից հետո Գաբրիելիուս Լանդսբերգիսը հրաժարական տվեց կուսակցության նախագահությունից, իսկ ավելի ուշ հրաժարվեց նախարարի պաշտոնից։