Վրաստանում Բրիտանիայի դեսպան. Ռուսաստանի կողմից անցկացված փշալարերը տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանի չեն ծառայում
Ռուսաստանի կողմից անցկացված փշալարերը ընտանիքների համար բարդություններ ստեղծելու և տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանի չեն ծառայում,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջասթին Մքքենզի Սմիթը:
«Այսօր Վրաստանում, Գուգութիանթկարի գյուղում Ռուսաստանն անցկացնում է փշալարեր: Դրանք ընտանիքների համար բարդություններ ստեղծելու և տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանին չեն ծառայում: Սա պետք է դադարեցվի»,- գրում է բրիտանացի դիվանագետը:
Ռուս զինվորականները օկուպացված գոտու մոտ փշալարերի մոնտաժման նպատակով այսօր առավոտյան սկսել են տեղադրել երկաթե սյուներ: