Քեթևան Ցիխելաշվիլին և Կառլ Հարցելը քննարկել են Գուգուտիանթկարիում առկա վիճակը
Քեթևան Ցիխելաշվիլին և Կառլ Հարցելը քննարկել են Գուգուտիանթկարիում առկա վիճակը

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելին:

Պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, հանդիպմանը քննարկել են Գուգուտիանթկարիում այս պահի դրությամբ առկա վիճակը: Պետական նախարարը դեսպանին տեղեկություն է փոխանցել վերջին ժամանակաշրջանում զարգացած իրադարձությունների և անօրեն «սահմանազատման» գործընթացի արդյունքների մասին:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի կառավարության խաղարար քաղաքականությունը, դրա իրականացման ընթացքը և արդյունքները: Պետական նախարարը զրուցել է այն քայլերի մասին, որոնք Վրաստանի իշխանությունը անում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և կոնֆլիկտից տուժած բնակչությանն աջակցելու համար:

Պետական նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար: