Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել խստացնել և ընդլայնել երկրում առկա կետային սահմանափակումները:
Խստացված սահմանափակումներն ուժի մեջ են այսօրվանից:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ,
- Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.
Երկրի մասշտաբով սահմանափակվում է.
- Տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:
- Ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրումը, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) համար սահմանափակումներ չեն գործի.
- Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցել են առաքման ծառայության: Թույլատրվում է.
Սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
- Առաքում
- «Drive»
- Մարզահլիճների և լողավազանների աշխատանքը
- Բոլոր տեսակի գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով
Սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:
Մեծ քաղաքներում – ք. Թբիլիսիում, ք. Բաթումում, ք. Քութաիսիում ք. Ռուսթավիում ք. Գորիում, ք. Փոթիում, ք. Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրերում՝ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ.
- ք. Թբիլիսիի, ք. Թելավիի, ք. Բաթումիի, ք. Քութաիսիի, ք. Ռուսթավիի, ք. Գորիի, ք. Փոթիի, ք. Զուգդիդիի սահմաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը;
- Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) գործում են միայն հեռակա կարգով
- Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Ագրարային շուկաները շարունակում են գործել
- Դպրոցները, արհեստագործական դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման ռեժիմի.
- Մասնավոր և պետական մանկապարտեզները դադարում են աշխատել:
Դահուկային հանգստավայրերի աշխատանքը
- Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքներ կազմակերպելու համար
- Նաև դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:
Դեկտեմբերի 24 – հունվարի 2. Սահմանափակումները մեղմացվում են.
Երկրի մասշտաբով.
- Կաշխատեն առևտրի կենտրոնները, բաց և փակ տոնավաճառները
- Վերականգնվելու է ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի աշխատանք:
Հունվարի 3 – հունվարի 15 ժամանակահատված
Երկրի մասշտաբով.
- Հայտարարվում են հանգստյան օրեր
- Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը գործող բոլոր սահմանափակումները վերականգնվում են
- Չեն աշխատի պետական կամ մասնավոր հաստատությունները, բացառությամբ բանկերի և ռազմավարական նշանակության օբյեկտների ու ծառայությունների:
Հունվարի 16 – 31 հունվարի
Երկրի մասշտաբով.
- Վերականգնվելու է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, առևտրի օբյեկտների և բաց և փակ տոնավաճառների (բացառությամբ շաբաթ-կիրակի օրերի) աշխատանքը
- Շաբաթ-կիրակի տրանսպորտը, առևտրի օբյեկտներն ու տոնավաճառները դադարում են աշխատել:
Այս ժամանակահատվածում սահմանափակումները չեն վերաբերում.
- Բոլոր մյուս տնտեսական գործողություններին.
1. Պետական և մասնավոր շինարարական-վերանորոգման աշխատանքներին
2. Բանկային և ֆինանսական գործունեությանը
3. Սննդամթերքի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների աշխատանքին.
4. Առաքման և «անձամբ վերցնելու» ծառայություններին
5. Գեղեցկության սրահների և էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքին
6. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և տեխնիկական զննման ծառայություններին
7. Կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայություններին
8. Ագրարային շուկայի գործունեությանը
9. Եվ այլն:
Ավտոմեքենաներով երթևեկությունը (ներառյալ տաքսի) չի սահմանափակվում:
Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը հակաճգնաժամային ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում ընդունել է քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության նոր փաթեթ: Ընդհանուր առմամբ, նոր փաթեթի ընդհանուր բյուջեն 1,1 միլիարդ լարի է: