Վրաստանում այսօրվանից բարելավվելու է եղանակը: Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մինչև հունվարի 18-ը Արևմտյան Վրաստանում կլինի առանց տեղումների եղանակ:
«Հունվարի 16-17-ին Սև ծովի առափնյա շրջաններում կփչի ուժգին քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կհասնի +10, +15 աստիճանի»,- նշված է Միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ:
Արևելյան Վրաստանում հունվարի 14-15-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 16-ին՝ ամպամած, ցուրտ, որոշ շրջաններում ձյուն և մառախուղ: Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կնվազի մինչև 0, +5աստիճան:
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, այստեղ կլինի առանց տեղումների եղանակ: Ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +8, +10: Մայրաքաղաքում ևս, հունվարի 16-ին, սպասվում է ամպաման եղանակ և հնարավոր է տեղա նաև ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև +3, +5 աստիճան: