Վրաստանում այսօր ուժգին քամի է
Վրաստանում այսօր ուժգին քամի է

Այսօր Վրաստանի ողջ տարածքում ուժգին քամի է,- այս մասին 1Tv.ge-ին հայտնել է Միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների դեպարտամենտի ղեկավար Սվետլանա Նիորաձեն:

Նրա խոսքով, Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում և Թբիլիսիում քամու արագությունը կհասնի 20-25 մետրի, իսկ արևմտյան Վրաստանում քամու արագությունը կլինի 20մետր վայրկյան:

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, Արևմտյան Վրաստանի դաշտավայրում սպասվում է 15-20 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 17-22 աստիճանի: Թբիլիսիում այսօր կգրանցվի 19-21 աստիճան ջերմություն, կլինի ուժգին քամի և առանց տեղումների եղանակ:

Սվետլանա Նիորաձեի տեղեկությամբ, երեկոյան քամին կթուլանա և վաղը չի լինի:

Միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների դեպարտամենտի ղեկավարի հայտարարությամբ, Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն:

Հոկտեմբերի 6-ին Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կավելանա 2-3 աստիճանով, իսկ Արևելյան Վրաստանում՝ կնվազի 1-2 աստիճանով:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի ողջ տարածքում եղանակը կբարելավվի: