Վրաստանում ավելացել են աշխատանքային շահագործման դեպքերը - Եվրոպայի խորհուրդ
Վրաստանում ավելացել են աշխատանքային շահագործման դեպքերը, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կողմից այսօր հրապարակված զեկույցում: Հետազոտության հեղինակների խոսքով, վերջին տարիներին աշխատանքային շահագորման դեպքերը գերազանցել են սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի դեպքերի քանակին: Նույն իրավիճակն է Բելգիայում, Կիպրոսում, Պորտուգալիայում, Սերբիայում և Մեծ Բրիտանիայում:
Զեկույցում նշված է, որ աշխատանքային շահագործման դեպքերի քանակն ավելանում է Եվրոպայի բոլոր երկրներում:
Հետազոտության համաձայն, ամենահաճախ աշխատանքային շահագործման են ենթարկվում տղամարդիկ, ովքեր աշխատում են գյուղատնտեսության, տուրիստական կամ ձկնորսության ոլորտում: Կին զոհերի մեծ մասն աշխատում է մասնավոր տներում՝ որպես դայակ և աշխատանքային շահագործման հետ մեկտեղ ենթարկվում նաև սեռական բռնության:
Զեկույցում նշված է, որ ռիսկի խմբի ենթակա են միգրանտները, որոնք փորձում են աշխատանք գտնել համացանցի միջոցով և հայտնվում են քրեական խմբերի ձեռքում: