Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք, ապաքինվել է 496 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 20 549 թեստ, այստեղից 14 802-ը՝ հակագենի արագ թեստով և 5 747-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,6%, վերջին 14 օրը – 2,9%, վերջին 7 օրը – 2,4%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 266 462 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 259 228:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 377 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 242 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 848 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: