Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, ապաքինվել է 161 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 161 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 7 287 թեստ, այստեղից 5 617-ը արագ, իսկ 1 670-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 0,99 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 0,99 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 0,85 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 655 170 դեպք, որից 1 637 198 հիվանդ ապաքինվել է, 16 810-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 882 520 պատվաստում։ Օրեկան 425։
Երեկ, ապրիլի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 153 նոր դեպք, ապաքինվել է 237 պացիենտ: