Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, ապաքինվել է 104 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 104 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 576 թեստ, այստեղից 3 245-ը արագ, իսկ 1 331-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,35 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,05 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 654 375 դեպք, որից 1 636 108 հիվանդ ապաքինվել է, 16 800-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 877 175 պատվաստում։ Օրեկան 16։
Երեկ, ապրիլի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 58 նոր դեպք, ապաքինվել է 213 պացիենտ։