Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, ապաքինվել է 307 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 29 341 թեստ, այստեղից 18 964-ը՝ հակագենի արագ թեստով և 10 377-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,43%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,89%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 446 դեպք: Ապաքինվել է ևս 307 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 585:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 738 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 271 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 563 »,- նշված է տեղեկության մեջ: