Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 123 470 դեպք: Ապաքինվել է ևս 3 489 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 102 270:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 161:
Կարանտինային ռեժիմում է 2 037 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 165 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 920-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 801 նոր դեպք, ապաքինվել՝ 3 200 մարդ: