Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5611 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5611 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 653 թեստ:
Միևնույն ժամանակ, օգոստոսի 25 -ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 021 նոր դեպք, ապաքինվել է 5 041 հիվանդ: