Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է երրորդ անգամ։ Արտակարգ դրության ժամկետը սպառվում էր հունիսի 13-ին։

Հայաստանի կառավարությունում ասում են, որ այդ քայլը անհրաժեշտ է, քանզի երկրում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 15000-ը։

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 13 մարդ, գրանցվել է վարակման 612 դեպք։