Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք, ապաքինվել է 378 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 747 թեստ, այստեղից 13 503-ը՝ հակագենի արագ թեստով և 10 244-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,55%, վերջին 14 օրը – 1,53%, վերջին 7 օրը – 1,33%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 276 436 դեպք: Ապաքինվել է ևս 378 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 384:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 674 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 213 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 412»,- նշված է տեղեկության մեջ: