Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, ապաքինվել է 242 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, ապաքինվել է 242 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 827 թեստ, այստեղից 14 915-ը՝ հակագենի արագ թեստով և 8 912-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,51%, վերջին 14 օրը – 1,51%, վերջին 7 օրը – 1,37%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 276 796 դեպք: Ապաքինվել է ևս 242 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 626:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 683 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 235 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 434»,- նշված է տեղեկության մեջ: