Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք, ապաքինվել է 343 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք, ապաքինվել է 343 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 26 700 թեստ, այստեղից 17 307-ը՝ հակագենի արագ թեստով և 9 393-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,24%, վերջին 14 օրը – 1,49%, վերջին 7 օրը – 1,72%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 274 377 դեպք: Ապաքինվել է ևս 343 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 267 764:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 634 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 245 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 310»,- նշված է տեղեկության մեջ: