Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 123 նոր դեպք, ապաքինվել է 4 215 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 123 նոր դեպք, ապաքինվել է 4 215 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 123 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 215 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 48 898 թեստ, այստեղից 31 214-ը արագ, իսկ 17 684-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 6,34 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,86 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 901 202 դեպք, որից 849 090 հիվանդ ապաքինվել է, 12 918-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 349 643 պատվաստում, օրական ՝ 11 161 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 882 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 137 վարակված:

Երեկ, դեկտեմբերի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 278 նոր դեպք, ապաքինվել է 3 890   պացիենտ, մահացել 53 մարդ: