Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք, ապաքինվել է ևս 80 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 24 676 թեստ, այստեղից 22 687-ը՝ հակագենի արագ թեստով և 1 989-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 1,18%, վերջին 14 օրը – 1,14%, վերջին 7 օրը – 1,06%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 665 դեպք: Ապաքինվել է ևս 80 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 188:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 802 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 878 403 պատվաստում, օրական՝ 1 000: