Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք, ապաքինվել է ևս 346 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք, ապաքինվել է ևս 346 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 703 թեստ, այստեղից 20 791-ը՝ հակագենի արագ թեստով և 1 912-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 0,98%, վերջին 14 օրը – 1,5%, վերջին 7 օրը – 1,25%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 929 դեպք: Ապաքինվել է ևս 346 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 684:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 789 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 872 301 պատվաստում, օրական՝ 1 004: