Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք, ապաքինվել է ևս 237 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք, ապաքինվել է ևս 237 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 312 թեստ, այստեղից 20 223-ը՝ հակագենի արագ թեստով և 2 089-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 0,69%, վերջին 14 օրը – 1,01%, վերջին 7 օրը – 0,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 655 098 դեպք: Ապաքինվել է ևս 237 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 637 037:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 808 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 882 075 պատվաստում, օրական՝ 1 110: