Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք, ապաքինվել է 337 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք, ապաքինվել է 337 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 21 208 դեպք: Ապաքինվել է ևս 337 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 9003:

Կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 172:

Կարանտինի ռեժիմում է մնում 6 582 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 2 895-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1420 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1194 դեպք, մահացել՝ 15, ապաքինվել՝ 328 պացիենտ: