Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 332 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 549 թեստ, այստեղից 19 451-ը արագ, իսկ 1 098-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 0,64 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,1 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,02 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 654 797 դեպք, որից 1 636 520 հիվանդ ապաքինվել է, 16 805-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 879 499 պատվաստում։ Օրեկան 951։

Երեկ, ապրիլի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 290 նոր դեպք, ապաքինվել է 80 պացիենտ, մահացել է երկու մարդ։