Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք, ապաքինվել է 800 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք, ապաքինվել է 800 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 800 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 281 թեստ, այստեղից  2 180-ը արագ, իսկ 19 101-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 5,16 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 12,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,41 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 638 790 դեպք, որից 1 591 180 հիվանդ ապաքինվել է, 16 595-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 836 778 մարդ, օրեկան 1 554։

Երեկ, մարտի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 716 նոր դեպք, ապաքինվել է 1 551 պացիենտ, մահացել 16 մարդ: