Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 958 դեպքից 397-ը կապված է Թբիլիսիի, իսկ 226-ը՝ Աջարիայի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 958 դեպքից 397-ը կապված է Թբիլիսիի, իսկ 226-ը՝ Աջարիայի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Այսօրվա դրությամբ Թբիլիսիում արձանագրվել է – 397 դեպք: Աջարիայում ունենք 226 նոր վարակակիր: Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 232, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 27, Գուրիայում – 6, Շիդա Քարթլիում – 14, Կախեթիում- 13, Մցխեթա-Մթիանեթիում 15 նոր դեպք, Սամցխե Ջավախեթիում՝ 8 դեպք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 16 285 դեպք: Ապաքինվել է ևս 214 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7 827: Երկրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 128: