Վրաստանում արդյունավետ զրույց եմ ունեցել գործընկերների հետ և համոզված եմ, որ մեր հստակ հարաբերությունը հանդիսանում է Վրաստանի տարածքային ամբողջականության հավատարիմ ամուր հիմք. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով Վրաստանից հեռացել է մի քանի ժամ առաջ, հայտարարություն է տարածել «Թվիթեր» միկրոբլոգում:
«Վրաստանում արդյունավետ զրույց եմ ունեցել գործընկերների հետ և համոզված եմ, որ մեր հստակ, դինամիկ երկկողմ հարաբերությունը հանդիսանում է Վրաստանի տարածքային ամբողջականության հավատարմության և ընդհանուր արժեքների ամուր հիմք», – գրել է Պոմպեոն:
Մայք Պոմպեոն երկօրյա այցով Վրաստան էր այցելել երեկ: ԱՄՆ-ի պետքարտուղարը պաշտոնական հանդիպումները Թբիլիսիում սկսել էր առավոտից:
ԱՄՆ-ի պետքարտուղարն իր առաջին հանդիպումը անց կացրեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Ավելի ուշ կառավարության վարչակազմում Մայք Պոմպեոն հանդիպեց վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Ավելի ուշ նա հանդիպում ունեցավ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և հոգևորականների հետ: Մայք Պոմպեոն հանդիպում է ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: