Վրաստանում անցկացվելու է «Փուձեոբա» ֆոլկլորային փառատոնը

Վրաստանում անցկացվելու է «Փուձեոբա» ֆոլկլորային փառատոնը:

Միջոցառմանը մասնակցելու է մոտ 10 000 մարդ, ինչպես շրջանների ֆոլկլորի ներկայացուցիչներ, այնպես էլ հանրահայտ վրաց կատարողներ:

Դրա հետ մեկտեղ, նախագիծը բանահյուսության ոլորտում ստեղծագործող մարդկանց կտա սեփական հնարավորություններն արտահայտելու շանս, ներկայացնելու սեփական աշխատանքները: Փառատոնին ներկայացված է լինելու տեսողական և կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Փառատոնը հետաքրքիր է լինելու ինչպես արտասահմանցի, այնպես էլ վրաց զբոսաշրջիկների համար, քանի որ միջոցառման շրջանակներում ստեծվելու է փառատոնային քաղաք: Տեղում հյուերը և արտասահմանցի զբոսաշրջիկները կունենան հնարավորություն՝ համտեսել կոնկրետ շրջանին բնորոշ խոհանոցը:

Փառատոնը Check In Georgia-ի շրջանակներում անցկացվելու է հուլիսից նոյեմբերի 30-ը ներառյալ: