Վրաստանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրաշարժեր են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 6:09-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը Դեդոփլիսծղարոյից արևմուտք՝ Լենինովկա գյուղի մոտակայքն է։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։