Վրաստանում, Քարելի-Խաշուրի ճանապարհատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ
Կենտրոնական ավտոմայրուղու Քարելի-Խաշուրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, Սաչխերեից Թբիլիսի երթևեկող ուղևորատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Դեպքի հետևանքով տեղում մահացել է միկրոավտոբուսի մեկ ուղևոր: Կան տուժածներ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսում գտնվում էր 10 ուղևոր:
Տուժածներին շտապ օգնության խմբերը տեղափոխում են հիվանդանոց:
Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել տրանսպորտի շահագործման կարգը խախտելու հոդվածով: