Վրաստանն ունի ճգնաժամի ժամանակ համախմբված լինելու բազմադարյա ավանդույթ, ինչպես այժմ է պայքարում համավարակի դեմ
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը սոցիալական ցանցում արձագանքել է ապրիլի 9-ի օրվան: Նրա խոսքով, Վրաստանը ճգնաժամի ժամանակ համախմբված լինելու բազմադարյա ավանդույթ ունի, ինչպես և այժմ է պայքարում համավարակի դեմ:
«Վրաստանին շնորհավորում եմ ազգային միասնության օրվա առթիվ: Վրաստանն ունի ճգնաժամի ժամանակ համախմբված լինելու ավանդույթ, որն այժմ ևս իրագործում է իր առջև ծառացած համավարակի դեմ»,- գրում է Ափաթուրայը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: