Վրաստանն ստացել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը:
Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
«Երեկ ստացանք դեղամիջոցը, որին բոլորն սպասում են: Այսօր Վրաստանում արդեն կա «Ռեմդեսիվիր»: Թենգիզ Ցերցվաձեի գլխավորությամբ, կլինիկական խմբի հետ միացին, դեղամիջոցը կբաշխվի այն պացիենտների վրա, որոնց համար դեղամիջոցի կիրառումը կլինի արդյունավետ և անվտանգ, նրանց առողջական վիճակի բարելավման նպատակով»,- հայտարարել է Տիկարաձեն: