Վրաստանն այսօր առավել հզոր է, քան կցանկանար այն դրացին, որը երբեմն մեզ հետ խոսում է սպառնալիքով. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանն այսօր առավել անկախ, հզոր և զարգացած է, քան կցանկանար այն դրացին, որը երբեմն մեզ նայում է կասկածանքով և խոսում սպառնալիքով,- այս մասին հայտարարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Կախիի շրջանում բնակվող վրացիների հետ հանդիպմանը:
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, հյուսիսային հարևանից հաճախ են սպառնալիքի դեպքերը: Նրա խոսքով, կա փորձ, որ օկուպացված տարածքներն օգտագործվեն Վրաստանին թուլացնելու համար, սակայն Զուրաբիշվիլու գնահատմամբ, այդ փորձն անհաջող է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, եթե Հարավային Կովկասում զարգանա ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, վաղ թե ուշ դա կհանգեցնի խնդրի: Նրա խոսքով, Ռուսաստանը լավ է հիշում, թե որտեղից սկսվեցին Ուկրաինայի խնդիրները: Կարասինը համարում է, որ Հարավային Կովկասում այդ հարցը այժմ էլ նույն կեպ է դրված: