Վրաստանի ժողովրդականը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտիի հետ
Հունվարի 22-ին Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի հետ։
Ժողովրդական պաշտպանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ներկա իրավիճակը, հավաքների և արտահայտվելու ազատության պաշտպանության աստիճանը, բողոքի ցույցերը ցրելու ժամանակ իրավապահների կողմից անհամաչափ ուժի, բռնության և դաժան վերաբերմունքի փաստերը։
Հանդիպմանը մասնակցել են ժողովրդական պաշտպանների տեղակալներ Թամար Գվարամաձեն և Էլենե Ղուդուշաուրին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ջանկառլո Կարդինալեն և հանձնակատարի խորհրդականներ Ագատա Նիբոյը և Ռոեմեր Լեմետրը։