Վրաստանի ժողովրդական պաշտպանը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հուլիսի 15-17-ին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի մայրաքաղաք երևանում, որտեղ Հայաստանի ժողովրդական պաշտպան Արմեն Թաթոսյանի, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեինյանի և միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է հայկական կողմի կողմից կազմակերպած կոնֆերանսին:
Ժողովրդական պաշտպանի ապարակի լրատվությամբ, կոնֆերանսի մասնակիցները կլոր սեղանի ձևաչափով քննարկել են Վրաստանում ժողովրդական պաշտպանի կանխարգելիչ ազգային մեխանիզմի գործունեությունը, Հայաստանի պատժակատարողության հիմնարկներում կանանց և անչափահասների իրավունքները, առողջապահության հասանելիությունը բանտերում:
Վրաստանի ժողովրդական պաշտպանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի օմբուդսմենին հրավերի համար և ընդգծել Վրաստան-Հայաստան պատմական կապերը և իրավապաշտպան ինստիտուտների միջև սերտ համագործակցության նշանակությունը: Նինո Լոմջարիան դիտել է նաև միջազգային մանդատները, որոնց վրա վրացական գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում վերջին տարիներին:
Երևան այցի շրջանակներում Նինո Լոմջարիան իր տեղակալների և պատվիրակության այլ անդամների հետ միասին այցելելու է պատժակատարողության հիմնարկներ, ինչպես նաև հանդիպելու է Հայաստանում վրաց համայնքի ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan