Վրաստանի խորհրդարանում նորընտիր պատգամավորների գրանցումն ընթացքի մեջ է
Վրաստանի խորհրդարանում խորհրդարանի նորընտիր անդամների գրանցումն ընթացքի մեջ է։
Խորհրդարանի նորընտիր 11-րդ գումարման նստաշրջանի օրակարգի առաջին հարցը խորհրդարանի բոլոր 150 անդամների լիազորությունների ճանաչումն է։ Այսօրվա նիստում կընտրվեն խորհրդարանի նախագահն ու փոխխոսնակները, կընտրվեն նաեւ հանձնաժողովների նախագահներ։
ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքներով տասնմեկերորդ գումարման խորհրդարան է ընտրվել հինգ քաղաքական սուբյեկտ։ «Վրացական երազանքն» ունի 89 մանդատ 150 հոգանոց խորհրդարանում։ Մնացած մանդատները բաշխվել են «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-Ազգային շարժում», «Հզոր Վրաստանի» և «գախարիան հանուն Վրաստանի» միջև։ Ընդդիմությունը, սակայն, ասում է, որ չի պատրաստվում մտնել խորհրդարան։