Վրաստանի խորհրդարանում ընթանում են նախարարի թեկնածուների լսումները
Վրաստանի խորհրդարանում ընթանում են նախարարի թեկնածուների լսումները

Վրաստանի խորհրդարանում վերսկսվել են կոմիտեի ձևաչափում նախարարի թեկնածուների լսումները:

Օրվա առաջին կեսին նշանակված է լսելու են ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրիին, պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլուն, արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանիին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի թեկնածու Քեթևան Ցիխելաշվիլուն:

Օրվա երկրորդ կեսին լսելու են էկոնոմիկայի նախարարի թեկնածու Նաթիա Թուրնավային, ենթակառուցվածքի նախարարի թեկնածու Մաիա Ցքիտիշվիլուն, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարի թեկնածու Լևան Դավիթաշվիլուն, ինչպես նաև ֆինանսների նախարարի թեկնածու Իվանե Մաճավարիանիին:

Սեպտեմբերի 8-ին, կանցկացվի լիագումար նիստ, որտեղ կառավարության հաստատման համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել 76 պատգամավորի:

Այս պահի դրությամբ, կոմիտեի ձևաչափում արդեն լսել են երեք նախարարի թեկնածուներ Միխեիլ Բատիաշվիլուն, Էկատերինե Տիկարաձեին և Դավիթ Զալկալիանիին: