Վրաստանի խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները միացրել են Խորհրդային միության օրհներգը (վիդեո)
Վրաստանի խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները միացրել են Խորհրդային միության օրհներգը:
Էլենե Խոշտարիան և Իրմա Նադիրաշվիլին խորհրդարանի լիագումար նիստին են գնացել այն պահին, երբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն անում էր հետևյալ հայտարարությունը. «Մեր քաղաքական ընդդիմությունում մինչ օրս կան մարդիկ, որոնք ժամանակին ռազմավարական օբյեկտները վաճառել են ռուսական ընկերություններին: Նրանք զինվորներին թողել ենմարտի դաշտում, իսկ խաղաղ բնակչությանը՝ պատերազմի գոտում: Եվրոպայի խորհրդում ստորագրել են բանաձև, որը Վրաստանին մեղադրում է ռազմական գործողություններ սկսելու մեջ»:
Արչիլ Թալակվաձեն նշել է, որ ընդդիմության մուտքը դահլիճ խորհրդանշական էր. «Ահա և նրանք, ծափահարություններով դիմավորենք»,- նշել է Թալակվաձեն: