Վրաստանի խորհրդարանն այսօր կփակի գարնանային նստաշրջանը
Վրաստանի խորհրդարանն այսօր կփակի գարնանային նստաշրջանը

Վրաստանի խորհրդարանն այսօր կփակի գարնանային նստաշրջանը: Ըստ կանոնակարգի, գարնանային նստաշրջանը փակվում է հունիսի վերջին ուրբաթ օրը: Համապատասխանաբար, գարնանային նստաշրջանն այսօր կավարտվի պետական օրհներգի ֆոնին:

Հաշվի առնելով, որ խորհրդարանը պետք է հաստատի օրինագծեր, օրենսդրական մարմինն իր գործունեությունը կշարունակի արտահերթ նիստերի ձևաչափում:

Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, գարնանային նստաշրջանը 9-րդ գումարման խորհրդարանում եղել է առանձնահատուկ:

«Գարնանային նստաշրջանը եղել է շատ դինամիկ: Մենք քննարկել ենք բազմաթիվ օրինագծեր: Ընդունել ենք օրենքներ, վավերացրել ենք համաձայնագրեր, լսել ենք նախարարներին և վարչապետն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս խորհրդարանում: Քաղաքական առումով սա եղել է շատ ակտիվ նստաշրջան և որ ամենակարևորն է, այն կավարտվի շատ դրական արդյունքով»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Կանոնակարգի համաձայն, աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: