Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ կքվեարկի սահմանադրական փոփոխությունների համար
Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ կքվեարկի սահմանադրական փոփոխությունների համար

Վրաստանի խորհրդարանում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների քննարկումը: Ընտրական համակարգում մտցվելիք փոփոխություններն այսօր քննարկելու են լիագումար նիստին, երկրորդ ընթերցմամբ:

«Մենք իրավաբանական հարցերով կոմիտեին երկրորդ ընթերցմամբ արդեն քննարկել ենք Վրաստանի սահմանադրությունում ընտրական համակարգի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու հարցը: «Վրացական երազանք» թիմի ներկայացուցիչները, կոմիտեի անդամները, բոլորս աջակցել ենք փոփոխություններին»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին:

«Եվրոպական Վրաստանի» և «Ազգային շարժման» ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրական համակարգում մտցվելիք փոփոխություններին չեն աջակցի: Նրանք իշխանությանը կոչ են անում, մինչև վերջ կատարել մարտի 8-ի համաձայնագրի պայմանները, իսկ կոնկրետ՝ պահանջում են ազատել Գիորգի Ռուռուային բանտից: Ինչ վերաբերում է անկախ պատգամավորներին, նրանք աջակցում են սահմանադրական փոփոխություններին:

Փոփոխություններով սահմանվել է, որ համամասնական ընտրությունները կանցկացվեն մեկ տոկոս ընտրական պատնեշի պայմաններում:

Խորհրդարանը հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ, 136 ձայնով հինգի դեմ ընդունել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: