Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Բելգիայի խորհրդարանում և արտաքին գործերի նախարարությունում
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Բելգիայի խորհրդարանում և արտաքին գործերի նախարարությունում

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին հանդիպումներ են ունեցել Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Քեթլին Դեպորտերի, ստորին պալատի անդամ Վերներ Զոմերսի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Բացի այդ, նրանք խոսել են Վրաստան-Եվրամիություն գործընկերության, եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից ձեռնարկված քայլերի, հարաբերություններում առկա մարտահրավերների մասին և ընդգծել լիարժեք երկխոսության անհրաժեշտությունը։