Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ Ադրբեջանում հանդիպումներ է անցկացնում
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ Ադրբեջանում հանդիպումներ է անցկացնում

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանում։

Պաշտոնական այցի շրջանակներում խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել Ադրբեջանի խորհրդարանի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Բախտիար Ալիևի և հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են կրթության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հարցեր։ Գիվի Միքանաձեն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկու երկրի խորհրդարանների և ոլորտային հանձնաժողովների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ շփման և համագործակցության շուրջ։

Վրաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում են Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն և հանձնաժողովի անդամներ Գիորգի Սոսիաշվիլին և Ռոստոմ Չխեիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։