Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին շնորհավորել է անկախության օրվա առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ԱՄՆ-ին շնորհավորել է անկախության օրվա առթիվ:
«Մեր ամերիկացի գործընկերներին շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ: Հպարտ ենք, որ մեր ազգերը միմյանց աջակցելով ձգտում են պաշտպանել ազատությունը, խաղաղությունը և անվտանգությունը: Մեր բարեկամությունը հզոր է»,- հայտարարում է Արչիլ Թալակվաձեն: