Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը համոզում էր ինձ, որ ընտրական բարեփոխումը կանցներ, «վրացական երազանքը» հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը չի կատարել. USAID-ի տնօրենի տեղակալ
Համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալմանը իր «թվիթերի» էջում արձագանքել է USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, կազմակերպության փոխտնօրեն Բրոք Բիրմանը:
«Սեպտեմբերին, Վրաստան կատարած այցի ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը ինձ համոզում էր, որ սահմանադրական և ընտրական բարեփոխումները կենդունվեր: «Վրացական երազանքը» չի կատարել իր կողմից տրված խոստումը 2020 թվականի համամասնական ընտրությունների կապակցությամբ: Բարեփոխումներն ու քաղաքական բազմակարծությունը այժմ շատ կրիտիկական են», – գրում է Բրոք Բիրմանը և հրապարակում սեպտեմբերին «թվիթերում» հրապարակած տեքստը, որտեղ նա Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալակվաձեի հետ խոսում է դրական հանդիպման մասին:
Բրոք Բիրմանը գրում է նաև, որ հիասթափված է «վրացական երազանքի» կողմից խոստումը չկատարելու կապակցությամբ և նշում է, որ ժողովրդավարական զարգացման բարեփոխումները և քաղաքական բազմակարծությունը որոշիչ են:
USAID-ի ներկայացուցիչը կոչ է անում նաև բոլոր կողմերին, այդ թվում կառավարությանը, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին, վարել կառուցողական երկխոսության, վերականգնել վստահությունն ու անհամաձայնությունը կարգավորել խաղաղ ժողովրդավարական գործընթացների միջոցով: