2019 թվականի բյուջեի նախագծով, Վրաստանի խորհրդարանի ֆինանսավորումն ավելանում է 2.6 միլիոն լարիով և դառնում 64.736 միլիոն լարի:
Փոփոխություները կապված է աշխատավարձային ծախսի ավելացման հետ: Եթե 2018 թվականի աշխատավարձային ծախսը կազմում էր 29.518 միլիոն լարի, ապա 2019 թվականին դառնալու է 31.224 միլիոն լարի: Դրա հետ մեկտեղ, բյուջեի նախագծով հաշվի առնված չէ աշխատողների թվաքանակի փոփոխությունը:
Հիշեցնենք, որ հունվարի մեկից Վրաստանի խորհրդարանը աշխատանքն ամբողջովին շարունակելու է Թբիլիսիում: Փոփոխությունների պատճառ է անվանվում բյուջետային միջոցների խնայողությունը: