Վրաստանի խորհրդարանի առողջապահական կոմիտեի նիստին կքննարկվի կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական-խորհրդատվական խորհրդի ստեղծման հարցը
Այսօր Վրաստանի խորհրդարանի առողջապահական և սոցիալական հարցերի կոմիտեի նիստում կքննարկվի կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական-խորհրդատվական խորհրդի ստեղծման հարցը:
Կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեի խոսքով, նիստում քննարկվելու է համաճարակաբաններով ու ճգնաժամային կառավարման մասնագետներով խորհրդի կազմը համալրելու հարցը: Խունդաձեի խոսքով, խորհրդի անդամների հետ կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, որոնք ուղղված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարում նպատակային որոշումներ կայացնելուն:
«Կոմիտեն բնագավառային, թեմատիկ խորհրդականների խորհուրդների օգնությամբ որոշումներ կայացնելու փորձ ունի, և մենք ստեղծել ենք խորհրդականների խորհուրդ, որի կազմում կլինեն համաճարակաբաններ, ճգնաժամային կառավարման մասնագետներ: Ժամանակ առ ժամանակ նրանց հետ կունենանք թեմատիկ քննարկումներ, կլսենք նրանց հանձնարարականներն ու քննադատությունները: Կարծում եմ, որ նման մոտեցումը կօգնի մեզ ճիշտ որոշում կայացնել: Իհարկե, այս խորհուրդը կաշխատի սահմանափակումների, համաճարակի պատշաճ կառավարման, կանխատեսումների, պատվաստումների վրա», – հայտարարել է Դիմիտրի Խունդաձեն: