Վրաստանի խորհրդարանի առջև տեղի է ունեցել ակցիա-ներկայացում:
Ինչպես հայտարարել են խորհրդարանի առջև հավաքվածները, ցանկացած քաղաքացի կարող էր նամակ ուղարկել Իվերի Մելաշվիլիին, Նատալիա Իլիչովային և Գիորգի Ռուրուային:
«Նախաձեռնությունն այսպիսին էր. Իլիչովայի, Մելաշվիլու և Ռուրուայի հասցեին պատրաստվել են հատուկ թղթեր: Մենք ուզում էինք, որ Ամանորին կապակցությամբ քաղաքացիների զգացմունքները փոխանցեինք քաղբանտարկյալներին:
Ես շատ երջանիկ եմ, քանի որ քաղաքացիական հասարակության դիրքորոշումը արմատապես տարբերվում է այն քարոզչությունից, որը մենք լսում ենք: Մարդիկ, անցորդները գրում են իրենց հույզերը բոլորովին պատահական հիմունքներով»,- հայտարարել է Ակակի Կոբալաձեի կինը՝ Սոփո Սոսելիան:
Հանրահավաքին ներկա էին նաև «Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները: