Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային բյուջեն
Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային բյուջեն

4 կողմ, ոչ մի դեմ, Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային բյուջեն: Լիագումար նիստին ներկա չէր խորհրդարանական ընդդիմությունը:

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային բյուջեի նախագծին, մինչև տարեվերջ կառավարությունը, նորացված փաստաթղթով, կծախսի մոտ 16 միլիարդ լարի:

Պետական բյուջեի վճարները կավելանան մեկ միլիարդ և 500 միլիոն լարիով:

Ինպես նշված է փաստաթղթում, աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումից հետո, սոցիալական և տնտեսական ցնցումները նվազեցնելու համար, անհրաժեշտ է դարձել բյուջեից կենտրոնացնել լրացուցիչ գումարներ:

Բացի այդ, 2020 թվականի բյուջեում ըստ փոփոխությունների նախագծի, հակաճգնաժամային ծրագրով սահմանված միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսը կազմում է 3 միլիարդ 4 միլիոն լարի: Նշված գումարը կծախսվի 18 ուղղություններով: